Բաժիններ՝

Շնոբելյան մրցանակը շնորհվել է ճանճերին վանելու նպատակով կովին զեբրայի տեսքով նախշազարդած գիտնականներին

Ճապոնացի հետազոտողների խումբն արժանացել է Շնոբելյան մրցանակին, որը շնորհվում է նա՛խ զվարճացնող, ապա մտածելու տեղիք տվող նվաճումների համար։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Գիտնականները պարգևատրվել են միջատներին վանելու նպատակով կովերին ներկելու փորձի իրականացման համար։ Նրանք կովերի վրա զեբրանման շերտեր են պատկերել և պարզել, որ ճանճերն իսկապես սկսել են ավելի քիչ անհանգստացնել կենդանիներին։

ԱՄՆ Բոստոն քաղաքում կայացած մրցանակաբաշխության ժամանակ գիտնականներին շնորհել են մարդու ստամոքսի ձեռագործ մոդել։

Այլ անվանակարգերում հաղթողների թվում են եղունգների աճը մի քանի տասնամյակ ուսումնասիրած գիտնականը և եվրոպացի հետազոտողների խումբը, որը պարզել է՝ ոգելիցի օգտագործումը որոշ դեպքերում նպաստում է օտար լեզվով խոսելուն։

Արարողության ժամանակ նշվել են նաև աֆրիկացի և եվրոպացի գիտնականները, որոնք պարզել են, թե պիցցայի ինչ տեսակներ են նախընտրում մողեսները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930