«Տարբեր ձևերով իշխանությունները ցույց են տվել` անվտանգային շահերը կապում են ՌԴ-ի հետ». Տաթև Հայրապետյան

Այս իշխանությունը շատ լավ գործընկեր է ՌԴ-ի համար:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Ռուսական քաղաքական դաշտում խոսվում էր որոշակի անվստահության մասին ինչ-որ պատգամավորների նկատմամբ, որոնք տարբեր կառույցներից էին եկել: Բայց պետք է նշեմ, որ այս վերջին տարիների աշխատանքը, գործընկերությունը մեր ռուս գործընկերների հետ, հստակ ցույց է տվել` իրենք որևէ մտավախության առիթ չունեն: Ավելին, այս իշխանությունը, ըստ էության, իր գործելաոճով ցույց է տվել, որ ինքը շատ լավ գործընկեր է ՌԴ-ի համար»,-նշեց նա` հավելելով, որ այս մասին խոսվում է նաև ռուսական վերլուծական դաշտում, թե մի կողմ քարոզչությունը, այսօրվա իշխանությունը, դրա ներկայացուցիչները լավ գործընկեր են, ինչն ապացուցել են տարբեր հանգամանքներով, որի շուրջ Տաթև Հայրապետյանը չցանկացավ խոսել:

«Տարբեր ձևերով իշխանությունները ցույց են տվել, որ չեն պատրաստվում քաղաքական կուրս, դիրքորոշումներ փոխել և իրենց անվտանգային շահերը կապում են ՌԴ-ի հետ, որը բխում է նաև ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահից»,-շեշտեց պատգամավորը` պնդելով, որ երկկողմ հարաբերությունները ոչ մի ձևով չեն տուժել, վնասվել, եթե չասենք զարգացում են ապրել: Իսկ դրվագային բաղադրիչները չունեն այն ազդեցությունը, ինչպես ներկայացվում է:

Տեսանյութեր

Լրահոս