
«Դրանց ոչ բայդենն է փրկելու, ոչ էրդողանը, ոչ զելենսկին, ոչ սահակաշվիլին, ոչ էլ ալիևը… ոչ ոք»․ Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անչափ ծիծաղելի է տեսնել, որ «Բաց հասարակության» և հրեական ծագմամբ այլ տարատեսակ եվրոպական հիմնադրամներից տարիներով սնված ու դրա դիմաց Ազգի, Բանակի, Պետության, ՀԱԵ-ի, Հայկական գենի դեմ պայքարած անհայրենիք ադրբեջանասերները այսօր փորձում են դիրքավորվել որպես ազգային մարդիկ, դեռ մի բան էլ այլոց հայրենասիրության դասեր են տալիս ու հայրենիքի դավաճաններ «նշանակում»:
Գոնե հանուն արդարության իրենք իրենցից սկսեն…
Ոչ ոք ու ոչինչ ոչ մի դեպքում չի մոռացվելու: Դրանց ոչ բայդենն է փրկելու, ոչ էրդողանը, ոչ զելենսկին, ոչ սահակաշվիլին, ոչ էլ ալիևը… ոչ ոք!
Երբ ասում ենք, որ այս պատերազմում Հայկականը հաղթելու է, նկատի ունենք` թե՛ ձեզ է հաղթելու, թե՛ ձեր «սիրելի թուրքերին»:
Ցտեսություն»: