
Հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի թրեյլերը

«Атмосфера кино»-ն հրապարակել է «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆենթըզի բլոքբասթերի դեբյուտային թրեյլերը։ Սարիկ Անդրեասյանի ֆիլմը Ռուսաստանում կթողարկվի 2026 թվականի փետրվարի 12-ին։
Ալեքսանդր Պուշկինի համանուն վեպի այս էկրանավորումը պատմում է մի երիտասարդ կնոջ՝ Աննուշկայի մասին, որն ամուսնանում է Սալթան թագավորի հետ։ Դառնալով խորթ մոր և քրոջ խարդավանքների զոհ՝ Աննուշկան հայտնվում է օվկիանոսում՝ տակառի մեջ:
Ֆիլմում նկարահանվել են Պավել Պրիլուչնին, Լիզա Մորյակը, Ալեքսեյ Օնեժենը, Ալիսա Կոտը, Վլադիմիր Սիչևը և ուրիշներ։ Անդրեասայան եղբայրների կինոընկերությունը ֆիլմի նկարահանուների ընթացքում համագործակցել է KIONFILM ստուդիայի հետ: