
«Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին

«Ու՞մ անունով» վավերագրական ֆիլմը պատմում է Քիմ Քարդաշյանի և նրա նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի միջև հուզական զրույցը։ Տեսարանները նկարահանվել են ռեփերի համաձայնությամբ վեց տարվա ընթացքում և ցույց են տալիս, թե ինչպես է զույգը պայքարում անձնական և մասնագիտական դժվարությունների դեմ։
Մի տեսարանում, Ուեսթի՝ 2018 թվականին Սպիտակ տուն կատարած այցից հետո, Քանյեն զանգահարում է Քիմին և քննարկում, թե ինչպես են իրեն ընկալում ուրիշները։ 44-ամյա Քարդաշյանն ասում է. «Ես չեմ կարողանում քնել։ Ամբողջ օրը լաց եմ եղել։ Սա նման է մղձավանջի, որը երբեք չի ավարտվում»։
Այդ ժամանակ 48-ամյա Քանյեն արձագանքում է հուզականորեն. նա զգում է, որ կորցնում է շրջապատի աջակցությունը և մեղադրում է երաժշտական արդյունաբերությանը իրեն ճնշելու մեջ։ Քիմը պատասխանում է. «Միայն այն, որ դու աշխատանք ունես և քրտնաջան աշխատում ես, քեզ ստրուկ չի դարձնում»։
Զրույցը շարունակվում է բիզնեսի և խոշոր ընկերությունների կողմից իրենց տրամադրված հնարավորությունների համար լարված փոխանակումներով։ Քիմը զգուշացնում է. «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա», որին Ուեսթը կտրուկ պատասխանում է. «Երբեք մի՛ ասա ինձ, որ ես ոչինչ չեմ ունենալու։ Երբեք դա մի՛ բաձրաձայնիր»։
Դրանից հետո Քանյեն նաև վիճաբանում է Քիմի մոր՝ Քրիս Ջենների հետ։
Քիմը և Քանյեն սկսել են հանդիպել 2012 թվականին, ամուսնացել են 2014 թվականին և ամուսնալուծության դիմում ներկայացրել 2021 թվականին։ Զույգն ունի չորս երեխա։
Վավերագրական ֆիլմը ներառում է ավելի քան 3000 ժամ անձնական տեսագրություն և անկեղծորեն ներկայացնում է ռեփերի հոգեկան վիճակը այդ ժամանակահատվածում, ներառյալ Դոնալդ Թրամփին նրա աջակցությունը և հետագայում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը։