
Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է անհանգստություն պատճառել Թուրքիային

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա: Այս մասին հաղորդել է Հաքքարիի նահանգապետարանը՝ նշելով, որ հարձակման ընթացքում սպանվել է 1, ծանր վիրավորում ստացել 2 հոգի: Տարածաշրջանում սկսվել են լայնածավալ գործողություններ:
Հաքքարին ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման ամենաթեժ կետերից մեկն է: Այն գտնվում է պատմական Վան քաղաքից մոտ 200կմ հեռավորության վրա: Տարածաշրջանում վերջին ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որտեղ խաղաղ բնակիչների համար սահմանվել էր նաև պարետային ժամ:
Պատրաստեց՝ Գայանե Կիրակոսյանը