«Քեզ համար դոշ տվող ախուրյանցի Անոն ու գծի հետևի Անո՞ն են այդ «սնուցող մայրերը»». Գագիկ Համբարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Փաշինյանը Հայաստանը հասցրել է ծայրաստիճան վտանգավոր հանգրվանի, բայց փորձում է ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է լինելու:

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ չէ: Ժողովրդավարական երկրներում ժողովրդի կողմից ընտրված վարչապետ կամ ղեկավար կարող է համարվել էն մարդը, ով երկու կրետերիաներով համապատասխանում է այդ սանդղակին. Առաջին՝ ընտրություններին պետք է մասնակցի ընդհանուր ընտրողների 50 տոկոսից ավելին, որոնցից 50 տոկոսից ավելին ևս ձայն պետք է տա համապատասխան մարդուն: Կապիտուլյանտ Նիկոլի պարագայում 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 50 տոկոս և ավել ընտրող չի մասնակցել ընտրություններին, և մեխանիկորեն այդ պահանջներից մեկը չկատարելը նշանակում է, որ ինքը չի կարող ժողովրդի կողմից ընտրված լինել: Ինքը պարզ փոքրամասնություն ընտրողների կողմից մեծամասնություն ստացած ձայներով վարչապետ է, որը ժողովրդի կողմից չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց, որ 2020-ի պատերազմը ոչ թե Փաշինյանն է կանգնեցրել, այլ նրան պարտադրել են, որ այն կանգնեցվի: «Նիկոլի գերնպատակը պատերազմի միջոցով Արցախն ամբողջությամբ հանձնելն էր, նա չէր ուզում, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեր կապիտուլյացիոն ակտը, որ 3 տարի հետո ինքն ու իր տերերը նոր սանձարձակություն կազմակերպեին և 2023թ. նոր հանձնեին»,- ասաց նա՝ վկայակոչելով պատերազմը կանգնեցնելու ռուսական և ֆրանսիական առաջարկները, որոնց Փաշինյանը չէր համաձայնել:

Կարդացեք նաև

ՔՊ 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «պարզաբանեց», թե ինչու էր 2019-ին հայտարարում՝«Արցախը Հայաստան է, և վերջ», և ինչու է հիմա ամբողջովին հակառակն ասում: Նրա խոսքով՝ այն ժամանակ հայրենասեր է եղել, բայց հիմա էլ է նույնքան հայրենասեր, ուղղակի հիմա «Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով» է հայրենասեր:

Գագիկ Համբարյանը նկատեց՝ Հայաստանի սնուցող մայրեր ասելով՝ Փաշինյանը երևի ախուրյանցի Անոյին և գծի հետևի Անոյին է հղում անում, ովքեր «Փաշինյանի համար տարբեր ժամանակներում դոշ էին տալիս»:

«Խնդիրն այն է, որ ինքը նոր չէ մեղադրում ժողովրդին. ինքը հնարած «հանցագործների» խմբեր ունի, և պետք եղավ՝ ռուսներին է մեղադրում, նախկիններին է մեղադրում, հասարակությանն է մեղադրում: Քանի՞ անգամ է ասում, որ չէին ուզում՝ թող չվերընտրեին, եթե վերընտրել են, ուրեմն՝ համաձայն են իմ քայլերի հետ: Բացահայտ հասարակությանն է մեղադրում: Իր նման ստախոս և մանիպուլյատոր աշխարհում չկա, և դա գալիս է նրանից, որ ինքն անամոթ է: Եթե մարդու բերանից խոսք է դուրս գալիս, հետո հակառակն է անում, ու նրան հիշեցնում ես, կարող է գոնե կարմրել, իսկ այս մարդն ամոթ չունի: Այս մարդուն երբ ասում ես՝ քո նախընտրական ծրագրերը նայիր, նա չի ամաչում, որ լրիվ հակառակն արեց: Այս հասարակությունն էլ չի ասում՝ այ ողորմելի ոչնչություն, Հայաստանը դրել ես լաբորատոր առնետի տեղ, եկել ես իշխանության և փորձարկումներ ես անո՞ւմ: Սա ի՞նչ վերաբերմունք է: Ինքը կոպտագույն սխալների, մարդկանց կյանքերի կործանման, մարդկանց հաշմանդամ դարձնելու, ունեզրկելու, հայրենիքից զրկելու միջոցով էքսպերիմենտներ է անում և համարում է, որ ինքը ճիշտ է»,- նկատեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս