Սենատի ընտրությունները տեղի են ունենալու այսօր:
Պարտեզում հավաքվել է տարբեր տիպի ավելի քան 45 միլիոն ծաղիկ:
Սիրիացի ապստամբների ներկայացուցիչ Օմար Աբու Լայլան հայտարարել է, որ այդ տեղանքում կանգուն մնացած բազան իրենից հիշեցնում է հրթիռների արձակման վայր:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տվյալ հարցում ճնշում է գործադրում Թուրքիայի ու Իսրայելի վրա, որպեսզի նրանք հաշտվեն նախքան իր Մերձավոր Արևելք այցելելը:
Սակայն մեզ համար անգամ մեկ կյանքն ավելի կարևոր է, քան՝ բոլոր ծախսերը:
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով տարեսկզբին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել, այսօր հիմնական գրանցում է ստացել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում:
Microsoft-ն ընդգծել է, որ այդ հարձակումը նման է եղել այն հարձակումներին, որոնք սրանից առաջ իրականացվել են Apple և Facebook ընկերությունների նկատմամբ:
Հունաստանի ԱԳՆ-ը երեկ բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ կապված Թուրքիայի կողմից մայրցամաքային շելֆում հետազոտություններ կատարելու հետ:
Որ երկրի մասին էլ, որ խոսք գնա, միևնույն է, մեր Սահմանադրությամբ արգելված է երկրի տարածքում օտար զինվորների ու բազաների առկայությունը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ռազմական հանցանք է որակել Դամասկոսում երեկ իրականացված ահաբեկչական պայթյունները:
Դրա պատճառը Կալիֆոռնիայում իրականացված փորձնական թռիչքների ժամանակ անսարքության հայտնաբերումն է:
Վերջին անգամ Մերկելը Թուրքիա է այցելել 2010 թվականին:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը:
Այս մասին հայտարարել է հենց Հունաստանի ԱԳՆ-ը:
Դամասկոսի պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այս տեղեկությունը, «Սուրիա» և «Ալ Իհբարիա» հեռուստաալիքները չեն դադարեցրել իրենց հեռարձակումները:
Սկսնակ կատարողը, ով իր ուժերն է փորձում «Ֆակտոր Ա» հեռուստանախագծում, իր երկու ընկերների հետ 2012 թվականի վերջին հարձակումներ է իրականացրել Մոսկվայի բնակիչների նկատմամբ և ահաբեկել է նրանց:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գազային ու էլեկտրաէներգիայի շուկաների ծառայությունը (Ofgem):
Սիրողական մակարդակով նկարահանված այդ կադրերն այժմ մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում փորձագետների կողմից:
Գեներատորի տուրբինի վերանորոգման պատճառով Բուշեհրի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև փետրվարի 28-ը:
Հաշվված ժամերի ընթացքում ձյան ծածկույթը հասել է մինչև կես մետրի, իսկ երեկոյան մի շարք վայրերում այն կազմել է 70 սանտիմետր:
Շարժման մասնակիցները Մուրսիի անունից հայտ են ներկայացրել մի միջազգային մրցույթի, որի հաղթողին սպասվում է ճանապարհորդություն դեպի տիեզերք:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Մուրաթ Բայարը:
Նրա այս սայթաքումը նկատել են The Global Post թերթի լրագրողները, որոնք Քերիից պահանջել են պարզաբանել, թե որտեղ է գտնվում Կիրզախստանը:
Եթե անգամ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ, ապա դրանից առաջին հերթին տուժում են ԱՄՆ-ի դաշնակիցները և մի շարք թույլ տնտեսություններ, ինչպիսին որ Հունաստանն է:
Վրաստանի պարագայում դա կազմում է 17 տոկոս:
ԱՄՆ-ն ամուր հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության հարցում հակամարտող կողմերի հետ աշխատանքներ տանելու սկզբունքին:
Սերժ Սարգսյանի վերընտրման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից շնորհավորելն իրականացվել է մեր պետական ավանդույթներին համապատասխան:
Յըլդըզը հավելել է, որ իրենք թերթաքարային գազի պաշարներ են հայտնաբերել կենտրոնական երեք նահանգներում:
Պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Այդ հանդիպման քննարկման առանցքային թեման հանդիսանալու է ամերիկացիների կողմից Ռուսաստանում որդեգրած երեք տարեկան Մաքսիմ Կուզմինի մահվան հարցը: