Իրանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ոստիկանության կապիտան է սպանվել. Tasnim

Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Լենգե քաղաքում մահապարտ ահաբեկչական հարձակման հետևանքով ոստիկանության կապիտան է սպանվել, հայտնում է Tasnim-ը։

Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի նահանգապետ Ֆավադ Մուրադզադեն, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Հարձակվողը նույնպես մահացել է։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ վիրավորվել է։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։

Հայտնի է մահացածի ինքնությունը՝ պարզվել է, որ նա Բենդեր-Լենգեի ոստիկանության հետախուզության ղեկավար, կապիտան Մոջթաբա Շահիդին է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031