«Transparency International-Վրաստան»-ը պատժամիջոցների ենթարկված 45 պաշտոնյայի անուն է հրապարակել

«Transparency International-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության տվյալներով Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցչի նկատմամբ, որոնցից 45-ի անունները հրապարակվել են, իսկ մնացածները ենթարկվել են անանուն վիզային սահմանափակումների, վերջիններիս ինքնությունը հայտնի չէ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«TI-Վրաստանը» հրապարակում է անձանց ցուցակը, որում ընդգրկված են «Վրացական երազանքի» կառավարության անդամներ, նրանց տեղակալներ, իրավապահ և անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, դատավորներ, քաղաքապետներ ու նրանց ընտանիքի անդամները։

«Ժողովրդավարական երկրները պատժամիջոցներ են կիրառում հիշյալ անձանց վրա՝ խաղաղ ցուցարարներին ճնշելու, ժողովրդավարությունը խարխլելու, եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու, Վրաստանում ռուսական շահերը խթանելու, ընտրությունները կեղծելու, կոռուպցիայի, քարոզչության և վրաց ժողովրդի կամքին հակառակ գնալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի հրապարակած ցուցակը հետևյալն է.

  • Բիձինա Իվանիշվիլի
  • Իրակլի Կոբախիձե
  • Գրիգոլ Լիլուաշվիլի
  • Կախա Կալաձե
  • Վախթանգ Գոմելաուրի
  • Շալվա Բեդոիձե
  • Իոսեբ Չելիձե
  • Ալեքսանդր Դարախվելիձե
  • Գիորգի Բուտխուզի
  • Զվիադ Խարազիշվիլի
  • Միլլեր Լագազաուրի
  • Միրզա Կեզևաձե
  • Վաժա Սիրաձե
  • Թեյմուրազ Կուպատաձե
  • Սուլխան Թամազաշվիլի
  • Գիորգի Գաբիտաշվիլի
  • Կոկա Կացիտաձե
  • Օթար Ռոմանով-Փարցխալաձե
  • Իրակլի Կարսելաձե
  • Իրակլի Ռուխաձե
  • Կախա Բեքաուրի
  • Վիկտոր Ջափարիձե
  • Մամուկա Մդինարաձե
  • Դիմիտրի Սամխարաձե
  • Զվիադ Շալամբերիձե
  • Միխեիլ Ճինճալաձե
  • Լևան Մուրուսիձե
  • Իրակլի Շենգելիա
  • Վալերիան Ցերցվաձե
  • Շալվա Թադումաձե
  • Կոբա Չագունավա
  • Նինո Էնուքիձե
  • Լելա Միլդենբերգեր
  • Լելա Ցագարեիշվիլի
  • Մանուչար Ցացուա
  • Զվիադ Ցեկվավա
  • Ալեքսանդր Իվանիշվիլի
  • Քեթևան Խարաիձե
  • Ուչա Մամացաշվիլի
  • Տատե Մամացաշվիլի
  • Գիորգի Կոբախիձե
  • Գոգա Խաինդրավա
  • Զուրաբ Մախարաձե
  • Կոնստանտինե Մորգոշիա

Տեսանյութեր

Լրահոս