Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան գտնվում է էներգետիկ ճգնաժամի շեմին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան գտնվում է էներգետիկ ճգնաժամի շեմին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գազային ու էլեկտրաէներգիայի շուկաների ծառայությունը (Ofgem):

Փորձագետների գնահատականներով՝ Մեծ Բրիտանիան կանգնած է ոչ միայն էլեկտրաէներգիայի գների հետագա աճի վտանգի, այլև՝ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումների իրական սպառնալիքի առջև:

Հիմնական խնդիրներից մեկն արտադրական հզորությունների պակասն է: Մոտակա տարիներին փակվելու են ածխով աշխատող մի շարք ջերմաէլեկտրակայաններ: Բացի այդ, աստիճանաբար շարքից դուրս են գալիս հին ատոմակայանները:

Ofgem-ի փորձագետների գնահատմամբ՝ 2015-2018 թվականներին Մեծ Բրիտանիան չի կարողանա արտադրել բավականաչափ էլեկտրաէներգիա՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի չափաբաժինը մեծացնելու (30 տոկոսից հասցնելով 60 տոկոսի): Դրա հետևանքով կտրուկ կմեծացվի գազի ներկրումը, ինչի համար ստիպված կլինեն վճարել սովորական անձինք:

Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի թանկացումը վերածվել է բավական կայուն և տհաճ միտման: Վերջին 7 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի սակագինն ավելացել է գրեթե երկու անգամ: Սակայն Ofgem-ի փորձագետները զգուշացնում են, որ էլեկտրաէներգիայի գնաճից բացի, իսկապես հավանական է, որ երկրում գրանցվեն էլեկտրականության խոշորամասշտաբ անջատումներ:

Կազմակերպության գնահատմամբ՝ մի շարք ածխային էլկտրակայանների ու ատոմակայանների շարքից դուրս գալու պատճառով Միացյալ թագավարությունում էլեկտրաէներգիայի արտադրության ռեզերվային հզորությունը ներկայիս 14 տոկոսից 2015 թվականին կնվազի մինչև 5 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս