Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ահաբեկչության վերածնունդը Սիրիայում և դրա տարածումը տարածաշրջանում լուրջ վտանգ կստեղծեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար՝ տարածաշրջանային հիմնական խաղացողներին կոչ անելով ջանքեր գործադրել սպառնալիքին դիմակայելու համար, հաղորդում է Mehr գործակալությունը:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքեր ավելացնելու նպատակով՝ Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։
Եթե դաշնային սուբյեկտներից որեւէ մեկում նվազագույն կենսապահովման չափը գերազանցում է դաշնային միջինացված ցուցանիշը, ինչպես օրինակ՝ Մոսկվայում, ապա կտրամադրվի հավելավճար։ Հունվարի 1-ից կինդեքսավորվեն, այսինքն, կբարձրացվեն ապահովագրված կենսաթոշակները՝ 7,3 տոկոսով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 10 դատապարտյալի, որոնցից 3-ը լիովին ազատվել են Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժը կրելուց, այդ թվում՝ 1 կին։
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում արգելվել է տավարի մսի օգտագործումը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և միջոցառումների ժամանակ։
Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:
Վերլուծվել են պրակտիկ օրինակներ, ընդգծվել է միջգերատեսչական մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային բռնության զոհերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտի ձեռքբերումներին և բարելավման ուղղություններին։
Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը
Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարծում ենք, որ այդ ստորագրությունները որևէ իրավական հետևանք չեն ունենալու, միգուցե ունենա բարոյական հետևանք, բայց մեր գնահատմամբ, «Քաղաքացիական պայմանագիրն» այն կուսակցությունը չի, որ ստորագրությունների բարոյական ազդեցության ներքո ինչ-որ քայլի գնա։ Ուզում է՝ 2 մլն ստորագրություն հավաքվի թղթի վրա, միևնույն է, տրանսպորտի գինը չի փոխվելու»,-ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ սա առաջին կոռուպցիոն սկանդալը չէ, որում խառնված է Ռեյնդերսը։ 2019 թվականին նա մեղադրվել է կաշառք ստանալու համար, սակայն այն ժամանակ գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։ Ռեյնդերսը եղել է Արդարադատության եվրակոմիսար՝ 2019-24 թվականներին։
Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
«Ե՛վ հայերը, և՛վրացիները, քաղաքական առումով իմբիցիլներ են: Սա նշանակում է, որ երկու ժողովորդներն էլ ձախողել են, որպես քաղաքական ինքնուրույն միավոր, սեփական քաղաքական օրակարգը ստեղծել և սեփական ժողովրդին համախմբել ազգային նպատակների շուրջ:
ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր։ Մասնավորապես քննարկվեց «ՏԻՄ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Միրզոյանի խոսքով` երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։
Գուցե ՀՀ առողջապահության նախարարությունը չգիտի՞ ինչ է անում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է, թե քանի դեռ Ռուսաստանում Աղալարովները, Նիսանովները ունեն որոշիչ ազդեցություն թե՛ երկրի տնտեսության, և թե՛ քաղաքական գործիչների վրա, դավաճանված են լինելու թե՛ Ռուսաստանի կենսական շահերը և թե՛ Հայաստանի։
ՏԻՄ օրենքում նախաձեռնված փոփոխությունների արդյունքում իշխանությունը հնարավորություն է ստանում ոչ յուրային համայնքապետ ունեցող համայնքներում նախ ստեղծել կառավարման ճգնաժամ,ապա ստեղծված արհեստական ճգնաժամը «հանգուցալուծել» յուրային համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։
Նոյեմբերի 24-ին Գյումրու Ախուրյան համայնքի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում մահացած նորածնի հորաքույրը՝ Տաթև Սարգսյանը, նշեց, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել։
Չզարմանաք, բայց այսօր Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տեղի ունեցող պատերազմական սարսափելի գործողությունները մեզ ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնել մինչև չարաբաստիկ 2018-ի հեղափոխությունը և դրանից հետո ընկած ժամանակահատվածների և նախկին ու ներկա իշխանությունների մասին:
Բրիտանական FourFourTwo պարբերականը կազմել է այս պահին աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների (խաղարկողներ) տասնյակը։
Շուտով մենք լուրջ ընտրության առաջ ենք կանգնելու՝ դիմակայել սպառնալիքներին, մեր անվտանգությունը պատվիրակել արտաքին ուժերին կամ լքել երկիրը։ Այս մասին այսօր «Արար» հիմնադրամի գիտաժողովի ժամանակ հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։
Հասարակության տարբեր շերտեր, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, շարունակում են դժգոհել թե՛ տրանսպորտի որակից, թե՛ հունվարի 1-ից սպասվող ուղեվարձի բարձրացումից։
Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի։ Այսօր արցախցիների զբաղվածության և բնակապահովության ծրագրերը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտարարել է, որ սիրիական հակամարտությունում նոր փուլ է ձեռք բերվել, և այն «հանգիստ է կառավարվում», հայտնել են Էրդողանի գրասենյակից։