Երուսաղեմում հինգ մարդու բռնել են Նեթանյահուի տան մոտ բողոքի ակցիայի պատճառով
Հինգ ցուցարարների ձերբակալել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան մոտ Երուսաղեմում, տեղեկացրել է Times of Israel-ը։
Վաղ առավոտյան մոտ 20 մարդ հավաքվել էր Իսրայելի վարչապետի տան մոտ՝ նրան դիմելով բարձրախոսներով, որ պատանդները տառապում են ՀԱՄԱՍ-ի թունելներում «ցրտից, կտտանքներից եւ հիվանդություններից», մինչդեռ նա նստած է իր պահպանվող տանը, տեղեկացրել է 12-րդ ալիքը։ Նրանք նաեւ վանկարկել են, որ ոստիկանությունը հետաքննություն է վարում նրա կնոջ հանդեպ, իսկ նրա որդին խուսափում է ծառայությունից պատերազմի ժամանակ՝ ապրելով Մայամիում։
Նրանք նաեւ թմբուկներ են զարկել եւ շեփորներ հնչեցրել։ Հաշվետվությունում նշվել է, որ մոտ 20 րոպե հետո նրանք ցրվել են, եւ երբ հեռացել են, մի քանի մարդու ոստիկանությունը կանգնեցրել է եւ տարել հարցաքննության մոտակա ոստիկանական տեղամաս։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանց բռնել է աղմուկի ռեժիմը խախտելու համար։