Իրանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ շաբաթ օրը երկրում կմեկնարկի զորավարժությունների շարք, որի նպատակն է ցուցադրել երկրի պաշտպանական հնարավորությունների աճը։ Այս մասին հայտնում է «Irna» լրատվական գործակալությունը։

«Դուք կտեսնեք, որ մեր պաշտպանական հզորությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է՝ հակառակ այն պնդումների, որ հնչում են մեր հակառակորդների կողմից հոգեբանական պատերազմի շրջանակում»,- նշել է նա։Գեներալ Նասիրզադեն ընդգծել է, որ դիմադրությունը Իրանի պաշտպանական քաղաքականության հիմնական գաղափարներից է, որն ունի իր ուրույն բանաձևը։ «Ոմանք ենթադրում են, թե դիմադրությունը թուլացել է։ Սակայն նրանք, ովքեր կատարում են նման վերլուծություններ, չեն հասկանում դիմադրության իրական իմաստը»,-ասել է գեներալը։

Նա անդրադարձել է նաև Իրանի ներկայության ավարտին Սիրիայում՝ նշելով, որ Իրանն այնտեղ գտնվելու ժամանակ նպաստել է երկրի կայունացմանը, իսկ այժմ իրավիճակի կայունացման պատասխանատվությունը դրվում է այլ երկրների վրա։Իրանի պաշտպանության նախարարը խստորեն քննադատել է Իսրայելի և ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը՝ դրանք անվանելով «խուլիգանական» և նշելով, որ Իրանը պատրաստ է դիմագրավել բոլոր սպառնալիքներին։

«Նրանք պնդում են, թե Սիրիայից հետո հաջորդը Եմենն ու Իրանն են։ Մեր ժողովուրդը դիմադրում է, և մենք թույլ չենք տա նրանց իրականացնել իրենց մտադրությունները։ Մենք դիմագրավելու ենք խուլիգաններին և պահպանելու ենք մեր ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը»,-եզրափակել է Նասիրզադեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031