
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ամբողջովին ազատվել ալկոհոլիզմից

Եթե դեղորայքային թերապիային ավելացվեն ֆիզիկական վարժությունները, ապա զգալիորեն կհեշտանա վատ սովորություններից և հակումներից ազատվելը:
Այս մասին հայտարարել են Բուֆալոյի համալսարանի գիտնականները։
Արագ քայլքը, վազքը կամ այլ վարժությունները, որոնց ժամանակ աշխատում են ձեռքերի ու ոտքերի մկանները, օգնում են նվազեցնել դոֆամինի արտադրությունը և թեթևացնել աբստինենտային համախտանիշը՝ ալկոհոլի կամ թմրանյութի պահանջը:
Գիտնականները նշել են, որ մեկ շաբաթ ընդհանուր առմամբ 150 րոպե ֆիզիկական ակտիվությունը թույլ է տալիս միաժամանակ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով, հոդաբորբով և շաքարախտով հիվանդանալու հնարավորությունը: