Թուրքիան ցանկանում է բնական գազի ներկրման 10-ամյա պայմանագիր կնքել Կատարի հետ

Versii.com-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հուսով է բնական գազի գնման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Կատարի հետ: Թուրքիայի ուԿատարի միջև բանակցությունները շարունակվում են գազի գնի շուրջ: Ակնկալվում է, որ դրանք կարող են ավարտվել կատարյան պատվիրակության այցի ընթացքում:

Նախորդ ամիս Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Կատարն իրենց համար միակ տարբերակը չէ՝ թեև Թուրքիան ցանկանում է Կատարից գազ ստանալ: Նա հավելել էր, որ Կատարի հետ պետք է ստորագրվի նվազագույնը 10 տարվա պայմանագիր, սակայն գազի գինը պետք է լինի այնպիսին, որ Թուրքիան համաձայնի դրան:

Բացի այդ, Յըլդըզը հավելել է, որ իրենք թերթաքարային գազի պաշարներ են հայտնաբերել կենտրոնական երեք նահանգներում՝ ընդգծելով, որ ենթադրաբար դրանք առկա են նաև Ստամբուլ, Անկարա և Քըրշեհիր նահանգներում:

Տեսանյութեր

Լրահոս