
Իրանն ունի 167 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան. ԱԷՄԳ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի ինժեներները նոր տիպի 180 ցենտրիֆուգ են տեղադրել Նաթանզի միջուկային օբյեկտում: Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի զեկույցում:
Բացի այդ, հաղորդվում է, որ 2013 թվականի փետրվարի դրությամբ Իրանն ունի 167 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան: Նշվում է, որ Նաթանզի օբյեկտում այդ ցենտրիֆուգների տեղակայումը մեկնարկել է փետրվարի 6-ին:
Միևնույն ժամանակ գեներատորի տուրբինի վերանորոգման պատճառով Բուշեհրի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև փետրվարի 28-ը: