
Թուրքիան ԱՄԷ-ին կվաճառի 200 միլիոն դոլարի հրթիռներ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄԷ-ն ստորագրել են ռազմական համաձայնագիր, որը գնահատվում է 200 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Մուրաթ Բայարը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄԷ-ն Թուրքիայից գնելու է թուրքական Roketsan ընկերության արտադրած լազերային ուղղորդմամբ Cirit հրթիռներ: Բայարը հավելել է, որ Թուրքիան հետագայում նույնպես շարունակելու է մեծացնել իր ռազմական հզորությունը:
2012 թվականին Թուրքիայից պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել է 1.2 միլիարդ դոլար, ինչը 35.7 տոկոսով գերազանցել է 2011 թվականի ցուցանիշը: 2012 թվականին այդ արտադրանքն ամենաշատն արտահանվել է ԱՄՆ՝ 490 միլիոն դոլար, ապա՝ ԱՄԷ (101 միլիոն դոլար): Սաուդյան Արաբիայի ցուցանիշը կազմել է 99 միլիոն դոլար:
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄԷ-ն ստորագրել են ռազմական համաձայնագիր, որը գնահատվում է 200 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (SSM) ղեկավար Մուրաթ Բայարը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄԷ-ն Թուրքիայից գնելու է թուրքական Roketsan ընկերության արտադրած լազերային ուղղորդմամբ Cirit հրթիռներ: Բայարը հավելել է, որ Թուրքիան հետագայում նույնպես շարունակելու է մեծացնել իր ռազմական հզորությունը:
2012 թվականին Թուրքիայից պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը կազմել է 1.2 միլիարդ դոլար, ինչը 35.7 տոկոսով գերազանցել է 2011 թվականի ցուցանիշը: 2012 թվականին այդ արտադրանքն ամենաշատն արտահանվել է ԱՄՆ՝ 490 միլիոն դոլար, ապա՝ ԱՄԷ (101 միլիոն դոլար): Սաուդյան Արաբիայի ցուցանիշը կազմել է 99 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 27-ին SSM-ն ներկայացրեց իր ռազմավարական հնգամյա պլանը, որում խոսվում է պաշտպանական ոլորտի հիմնական նախագծերի ավարտի կոնկրետ ժամկետների մասին: Ըստ ռազմավարական պլանի՝ 2016 թվականին ռազմական արդյունաբերության ցուցանիշներով Թուրքիան մտնելու է աշխարհի ուժեղագույն երկրների լավագույն տասնյակում:
2016 թվականին ողջ ռազմական արտահանումը կազմելու է 2 միլիարդ դոլար: Ներկա դրությամբ SSM-ն ապահովում է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կարիքների ավելի քան 50 տոկոսը: