Փաշինյանը միջազգային հանցագործ է. ընդդեմ Հայաստանի հանցագործությունների ծանրության տակ կքելու է. Մարգարիտ Եսայան

Քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի իշխանության ղեկավարը, հայ ժողովուրդը խաղաղություն չի տեսնելու, փոխարենը՝ տեսնելու է պատերազմ, հայկական հողերի հանձնում, սոցիալական և այլ բազմաթիվ խնդիրներ՝ հայրենազրկում. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։

«Ժողովուրդը շատ բան չի տեսնելու և չի տեսնելու նաև նրա պատճառով, որ Փաշինյանը կարողանում է շոուներ բեմադրելով՝ փակել ժողովրդի աչքերը և հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին. այդ տանդեմն է Փաշինյանին զմռսել Հայաստանի վարչապետի աթոռին։ Այն, որ ընդդիմության մոտ առ այս պահը չի ստացվում նրան հեռացնել, դրա պատճառն այն է, որ ընդդիմությունը պայքարում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը մանրիկ քայլերով Հայաստանը կտոր-կտոր հանձնում է թշնամուն. դրա ապացույցը Կիրանցում կատարվածն է, Ջերմուկի օկուպացված տարածքները, Սյունիքի դիրքերի հանձնումը։

Կարդացեք նաև

«Միևնույն ժամանակ, պատերազմ սկսելու պատճառ չի տալիս Ալիևին, որովհետև կտոր-կտոր Հայաստանի տարածքները հանձնում է։ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է. ընդդեմ Հայաստանի այնքան հանցագործություններ է իրականացրել, որ կկանգնի դատարանի առաջ և անգամ այն աշխարհում չի ազատվելու իր հանցանքներից. կքելու է իր հանցանքների ծանրության տակ»,- ասաց Եսայանը՝  Հայաստանի նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի առաջարկի հիմքում դնելով իր հանցանքի ծանրությունն այլոց՝ այս անգամ արդեն՝ Մինսկի խմբի համանախագահողների վրա դնելու ցանկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս