
Մեզ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական ինստիտուտների հզորությունը, որպեսզի պետության գործունեության առանցքն ամուր լինի․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին քաղաքականությունը լինելու է պրագմատիկ և արդյունքի միտված։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին:
«Կենսականորեն կարևոր է ներքին քաղաքականության ճիշտ ընկալումը և միջազգային քաղաքականության մանրակրկիտ ու ճիշտ վերլուծությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել Վրաստանի շահերն այս բավականին բարդ իրավիճակում», – ասաց նա։
Նրա խոսքով, Վրաստանին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական ինստիտուտների հզորությունը, որպեսզի պետության գործունեության առանցքն ամուր լինի։