Բաժիններ՝

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կհանդիպեն հաջորդ շաբաթ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը:

Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման քննարկման առանցքային թեման հանդիսանալու է ամերիկացիների կողմից Ռուսաստանում որդեգրած երեք տարեկան Մաքսիմ Կուզմինի մահվան հարցը: Դոլգովը հավելել է, որ կան բոլոր հիմքերը՝ պնդելու համար, որ երեխան մահացել է անմարդկային վերաբերմունքի հետևանքով:

Նշվում է, որ Կուզմինին որդեգրած տեխասցի մայրը նրան տվել է հոգեմետ դեղեր, իսկ մահվանից առաջ ծեծի է ենթարկել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728