Բաժիններ՝

Պենտագոնը որոշել է դադարեցնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երեկ որոշել է դադարեցնել F-35 հինգերորդ սերնդի բոլոր կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները: Դրա պատճառը Կալիֆոռնիայում իրականացված փորձնական թռիչքների ժամանակ անսարքության հայտնաբերումն է:

Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք որոշել են դադարեցնել թռիչքները, մինչև խնդրի վերջնական հետազոտումը: F-35-ը մշակել է ամերիկյան Lockheed Martin ավիաշինական ընկերությունը: Սկզբնական շրջանում ԱՄՆ-ը ցանկացել է իր համար գնել F-35 տիպի մոտ 2800 ինքնաթիռ և նվազագույնը 600 հատ F-35 տրամադրել իր 9 մերձակա դաշնակիցներին` ներառյալ ՆԱՏՕ-ի երկրները: Մեկ կործանիչի արժեքը կազմում է 197-237 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս