Տոնական օրերին հայ հանդիսատեսի համար նվեր է պատրաստել Վահագ Ռաշը՝ համագործակցելով երգչուհի Ալինա Կիրակոսյանի հետ։
Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։
Կերչի նեղուցում ծանծաղուտի մեջ խրված լցանավի անձնակազմի անդամները տարհանվել են, նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
2025 թվականի հիմնական աստղագիտական իրադարձությունները կլինեն խավարումները՝ Արեգակի երկու մասնակի խավարում և Լուսնի երկու ամբողջական խավարում։ Դրանցից երեքը տեսանելի չեն լինի Հայաստանի տարածքից։
Բժիշկները կիրակի Սան Պաուլոյի հիվանդանոցից դուրս են գրել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային՝ անցած շաբաթ երկու շտապ վիրահատություններից հետո՝ գլխի արյունահոսությունը բուժելու և կանխելու համար:
Իսպանիայի մի շարք առաջատար համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները միջինը չորս կետով բարձրացնում են երեխաների և դեռահասների IQ-ն։ Մոտավորապես նույն արդյունքն է տալիս ուսման լրացուցիչ տարին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Եվրամիությունը չի չեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ երկրի նոր իշխանությունները չեն ապահովել փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանությունը կրոնական ծայրահեղականությունը մերժող մեկ կառավարության շրջանակում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի գործով դատախազները հայտարարել են, որ նախագահը չի ենթարկվել կիրակի դատարան ներկայանալու հրավերին: Նրանք հավելել են, որ շուտով ևս մեկ ծանուցագիր կուղարկեն, հաղորդում է Yonhap-ը:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
«Եթե նման իրավիճակ ստեղծվեց, ապա Հայաստանը կդառնա թիվ մեկ թիրախը, որի հետ կնվազեցնեն հարաբերությունների մակարդակը, որովհետև ՌԴ-ն բազմիցս կիրառել է տնտեսական զենքը քաղաքական նպատակներով՝ ինչպես Վրաստանի, Մոլդովայի նկատմամբ, անգամ ՀՀ նկատմամբ որոշ փոքր դրվագներով»։
Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «որս»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է Սպիտակ տան նախկին պաշտոնյա Էնդրյու Թաբլերը, որը զբաղվում է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի և բարեկամների արտասահմանյան ունեցվածքի բացհայտմամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ֆրանսիական Կորսիկա կղզի կատարած այցի ժամանակ իր քարոզում հայտարարել է, որ ուկրաինացի և ռուս ժողովուրդները «ազգականներ են», հայտնում է Vatican News-ը։
Կրթական կեղծ բարեփոխումների, աղտոտված օդի, Ավինյանի կառավարման բացերի մասին. Հենրիխ Դանիելյան
Ֆրանսիան երեքշաբթի դիվանագետների թիմ կուղարկի Սիրիա՝ գնահատելու համար քաղաքական և անվտանգության իրավիճակը, հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
Դեկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:
2022թ. վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գործազրկությունը հասել է «պատմական նվազագույնի»։ Երկու տարի անց ունենք գործազրկության ավելացում։ Երկու տարվա կտրվածքով իրավիճակը վատացել է։ Գործազուրկների թիվն ավելացել է, գործազրկության մակարդակը՝ բարձրացել։ Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել գործազրկության «պատմական նվազագույնի» մասին։
Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբեր ասմին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով, այսօր Զվարթնոց օդանվակայում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։
Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է ekhokavkaza.com-ը։
Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր հաշվով (7։1) հաղթանակ տարավ «Վեստ Արմենիա»-ի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։
Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրին:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրում այրվում է տրակտոր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դանիան չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։
«Տարբեր ժամանակներում Սոնա Վանի ստեղծագործություններն ընթերցելով՝ հասունացավ այս կերպարը՝ օդից չի ծնվել: Պիեսն արդիական է. աշխարհն ամբողջությամբ տոգորված է պատերազմի շնչով, բայց դա չի նշանակում, որ մենք վատ առումով ցանկացանք ժամանակակից լինել և այս թեմային անդրադառնալ: Դա բացարձակ ինքնանպատակ չէր. ներկայացման գաղափարը վաղուց կար, ուղղակի թեմայի ընտրության շուրջ էինք մտածում և կանգ առանք այս թեմայի շուրջ։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Իռլանդիայում Իսրայելի դեսպանատան փակման մասին՝ վկայակոչելով Իռլանդիայի կառավարության « ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությունը», գրում է Times of Israel-ը։
«Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ժամանել է Հայաստան, սակայն Զվարթնոց օդանավակայանում արգելել են նրա մուտքը հայրենիք։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեիին Իտալիայի քաղաքացիություն է շնորհել, հայտնում է Il Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։