Դեպարդյեն գրանցում ստացավ Սարանսկի նորակառույց շենքում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով տարեսկզբին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել, այսօր հիմնական գրանցում է ստացել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ հրատարակչության նախարար Վալերի Մարեսևը:
Դերասանը գրանցում է ստացել Սարանսկի կենտրոնում, Դեմոկրատիչեսկայա փողոցի վրա գտնվող նորակառույց շենքի թիվ 1 բնակարանում, որը պատկանում է ՌԴ Պետֆիլմ հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բորոդաչևի ազգականներին: Բորոդաչևը Դեպարդյեի վաղեմի ընկերն է: Մարեսևի խոսքերով, նոր գրանցմամբ անձնագիրը ստանալիս ֆրանսիացին հայտարարել է. «Փառք Ռուսաստանին, փառք Մորդովիային: Սա մի շրջան է, որը նավթ և գազ չունի, բայց հարուստ է գաղափարները կյանքի կոչող մարդկանցով»:
Ժերար Դեպարդյեն ընդգծել է, որ Մորդովիայում գրանցվելու իր որոշումը ֆորմալ բնույթ չի կրում, այն բավական լուրջ է ու մտածված և կապված է Ռուսաստան (մասնավորապես՝ Մորդովիա) հաճախակի այցելելու պլանների հետ: Ապագայում դերասանը մտադիր է այնտեղ սեփական տունը կառուցել և ռեստորան բացել: Այժմ Դեպարդյեն մի քանի օր կհյուրընկալի այնտեղ և կծանոթանա գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող առաջատար ձեռնարկությունների աշխատանքին: