Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ դեկտեմբերի 2-ին քրեական ոստիկանները Լենուղի գյուղում ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 46-ամյա տղամարդուն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի իր վերջին այցն է կատարել Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունից առաջ, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:
Օրերս Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինն այցելել էին Փարիզի Աստվածամոր տաճար և շրջել այնտեղ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ալեքսանդր Ավետիսյանին վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է։
Ռուսաստանում տնտեսագետները նշում են, որ 2025 թվականին աճում է տնտեսական լճացման և բարձր գնաճի (ստագֆլյացիայի) ռիսկը։ RBC-ի զեկույցի համաձայն՝ նշվում է, որ Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում։
Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպան Երիցյանին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և ավելացնել այլ տեսակի ռազմական օգնությունն այդ երկրին։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ ելույթում, որը հնչեցվել է ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների նիստից առաջ։
22-ամյա երևանցին ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:
Նախարարությունից հայտնում են, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե իրենց վարած քաղաքականությունը պետություն ունենալու շանս է տալիս, և, որ պետք է հաղթահարել ազգ-բանակ, ազգ-նահատակ բանաձևերը և ավելի ամուր կանգնել՝ որպես պետություն: «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնությանը, սակայն զգուշացրել է, որ դա չի նշանակում, թե պատերազմն ավարտված է, գրում է The Jerusalem Post-ը։
Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի ինստիտուտը մնում է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում, և այն պետք է հասնի Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, դրանից առաջ կան բուֆերներ։ Օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, դրանից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են ամենուր»,- խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:
Եմենի հութի ապստամբները հայտարարել են «Իրաքի իսլամական դիմադրություն» իրանամետ ռազմականացված խմբավորման հետ համատեղ իսրայելական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին: Սոցցանցում այդ մասին տեղեկացրել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։
Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի սեպտեմբերին հաստատվեց «Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Որոշման պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվականն էր: Սույն որոշումն […]
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Հայաստանում հաճախ կարելի է լսել քաղաքական մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Ու դժվար է վիճարկել դրա անհրաժեշտությունը: Սակայն Հայաստանի համակարգային խնդիրների կուտակումն ու տարիների հանրագումարում դրանց տարաբնույթ ծանր հետևանքները՝ ամենատարբեր, իսկ վերջին տարիներին՝ պարզապես ողբերգական մետաստազների տեսքով, տեղի է ունեցել, թերևս, ոչ միայն քաղաքական մտածողության բացակայության կամ անառողջության հետևանքով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։o
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին։