Բաժիններ՝

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը չի հեռանում իր կամքով. մամուլ

Իտալական La Repubblica թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հեռանալու մասին որոշում է կայացրել վատիկանյան միասեռական-կղերականների խմբի մասին տեղեկատվություն ստանալու պատճառով, ըստ որի՝ մի շարք աշխարհիկ ուժեր շանտաժի ճանապարհով այդ խմբի միջոցով ազդել են Վատիկանում ընդունված եկեղեցական որոշումների վրա:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը: Թերթի պնդմամբ՝ Հռոմի պապը հեռանալու մասին որոշումը կայացել է դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ իրազեկվել է Վատիկանի գրասենյակից գաղտնի փաստաթղթղերի արտահոսքի մասին, այսպես կոչված Vatileaks-ում:

Երեք կարդինալներից բաղկացած հաշվետվությունում առկա են եղել տվյալներ վատիկանյան մի շարք խմբավորումների մասին, որոնք մասնակից են քաղաքական գաղտնի պայքարին: Խմբերից մեկի անդամներին միավորել է սեռական կողմնորոշումը, որոնց շանտաժի են ենթարկել աշխարիկ անձինք:

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս XVI-ը մտադիր է հեռանալ փետրվարի 28-ին: Նրա ամենահավանական փոխարինողները սևամորթ կարդինալներն են: Սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Հռոմի պապը երեք ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության, և նրա հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս