Բաժիններ՝

ՉԹՕ՞-ն է օդում պայթեցնում Չելյաբինսկի մարզի վրա ընկնող երկնաքարը (տեսանյութեր)

Россия24 հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում անդրադարձ է կատարվում փետրվարի 15-ին Չելյաբինսկի մարզում երկնաքարի անկմանը: Դրանում առկա են երկնաքարի անկումը սիրողական մակարդակով նկարահանած կադրեր, որոնք այժմ մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում փորձագետների կողմից:

Բանն այն է, որ դրանցում երևում է, որ, կարծես թե, այդ երկնաքարը պայթեցնում է ՉԹՕ-ն: Սա հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Կադրերում երևում է, թե ինչպես է ինչ-որ օբյեկտ թիկունքից մոտենում երկնաքարին և խոցում է նրան, ինչից հետո երկնաքարի բկորները լցվում են նաև նրա վրա:

Նշվում է, որ դրա արդյունքում Երկրի վրա ընկել է երկնաքարի ընդամենը մի փոքր մասը և Երկիրը փրկվել է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունին 30 անգամ գերազանցող պայթյունից:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե 17 մետր երկարությամբ և մոտ 10.000 տոննա քաշով այդ երկնաքարը Երկրի մթնոլորտ է մուտք գործել նվազագույնը 64.000 կմ/ժամ արագությամբ և պայթել է 19-24 կիլոմետր բարձրության վրա: Ռուս ակադեմիկոսներն իրենց հերթին կարծում են, որ երկնաքարի արագությունը կազմել է 54.000 կմ/ժամ, և որ այն պայթել է 30-50 կիլոմետր բարձրության վրա:

Երկնաքարի ընկնելու հետևանքով տուժել է մոտ 1200 մարդ, որոնցից մոտ 50-ին հոսպիտալացրել են: Հարվածային ալիքը Չելյաբինսկում և այլ բնակավայրերում վնասել է մոտ 3000 շինության: Չելյաբինսկում երկնաքարի երեկվա պայթյունը եղել է երկնաքարերի ամենաուժգին պայթյունը վերջին 100 տարիներին:

Տունգուսյան ֆենոմենից հետո այն երկրորդ ուժգին պայթյունն է: 1908 թվականին երկնաքարն ընկել էր սիբիրյան տայգայում` Պոդկամեննայա Տունգուսկա գետի շրջանում: Այդ պայթյունի ուժգնությունը գնահատվում է 40-50 մեգատոնն:

Ի դեպ, ավելի վաղ Ren TV-ն նույնպես հաղորդում էր պատրաստել «տիեզերական փրկիչների» վերաբերյալ, որում խոսք է գնում նաև ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարի մասին, և որը ներկայացվում է ստորև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս