Բաժիններ՝

Ֆիդանը և Բլինկենը հեռախոսով քննարկել են քրդական ուժերի և Սիրիայում «կայունության» հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում քրդական ուժերի հարցը, հայտնում է Anadolu-ն։

Ինչպես հայտարարել է Ֆիդանը, «Չի կարելի ահաբեկչական PKK/YPG կազմակերպությանը թույլ տալ ապաստան գտնել Սիրիայում»։

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է սիրիական նոր վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ Սիրիայում կայունության ապահովման և անցումային շրջանի կանոնավոր ավարտի համար։

«Թուրքիան աջակցում է Սիրիայի նոր վարչակազմի ջանքերին՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնին նաև կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Գազայում մշտական ​​հրադադարի հասնելու համար»,- գրում է Anadolu-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս