
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ինքնաթիռի կործանման դեպքով

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման դեպքով, որը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի։ Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Այս մասին հաղորդել է Կրեմլն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մանրամասները։
Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ «երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հիմքով։
Ներկա պահին ընթանում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետները։Հաղորդագրության համաձայն՝ աղետի վայրում աշխատում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները՝ սերտորեն համագործակցելով հետաքննության շրջանակում։
Գրոզնի են ժամանել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներ, որոնք համագործակցում են Ռուսաստանի գլխավոր դատախազության և ՌԴ ՔԿ ներկայացուցիչների հետ։