Բաժիններ՝

Մուհամեդ Մուրսիից դժգոհ եգիպտացիները ցանկանում են նրանից ձերբազատվել տիեզերք ուղարկելով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի քաղաքականությունից դժգոհ եգիպտական ընդդիմադիր շարժումները մտադիր են ձերբազատվել նրանից՝ նախագահին տիեզերք ուղարկելով:

Այս մասին նշված է երիտասարդական «Ապրիլի 6-ի շարժում»-ի Facebook-յան էջում: Շարժման մասնակիցները Մուրսիի անունից հայտ են ներկայացրել մի միջազգային մրցույթի, որի հաղթողին սպասվում է ճանապարհորդություն դեպի տիեզերք: 22 երջանիկների թվում ընդգրկվելու համար թեկնածուն նախ պետք է բոլորից շատ ձայներ հավաքի Facebook սոցցանցում, ինչից հետո տվյալ մրցույթում կներկայացնի իր երկիրը:

Ակտիվիստներն իրենց կողմնակիցներին կոչ են անում աջակցել Մուրսիի թեկնածությանը՝ նրանից ձերբազատվելու համար, քանի որ նա չի արդադացրել իրենց սպասումները: Տվյալ մրցույթն իրականացնում է տղամարդկանց կոսմետիկայի արտադրող Axe ընկերությունը, իսկ խորհրդատուի դերում է հանդես գալիս ամերիկացի տիեզերագնաց Բազզ Օլդրինը, ով հայտնի է որպես Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդ (Նիլ Արմսթրոնգից հետո, 21.07.1969):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս