Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է բանակցելու նպատակով մեկնել Մոսկվա և Վաշինգտոն

BBC-ի փոխանցմամբ` Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքը մերժել է Մոսկվա և Վաշինգտոն այվելելու հրավերը` սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու համար:  Նշվում է, որ ընդդիմադիրները հրաժարվել են նաև մասնակցել մարտին Հռոմում կայանալիք «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը:

Սիրիական ընդդիմությունն իր այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հրթիռակոծել են Հալեպ քաղաքի արևելյան երկու թաղամասերը, ինչի հետևանքով` նրանց պնդմամբ, իբրև թե, զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Սիրիական ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրել է նաև Ռուսաստանին, որը նրանց խոսքերով շարունակում է զենք մատակարարել Ասադի վարչակարգին:

Միևնույն ժամանակ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին անդրադարձել է Դամասկոսում երեկ գրանցված մի շարք պայթյուններին, որոնց հետևանքով զոհվել է 100 մարդ (արյունոտ հինգշաբթի).

«Ես կտրականապես դատապարտում եմ երեկ Դամասկոսում տեղի ունեցած այդ վայրենի ու սարսափելի պայթյունները, որոնց հետևանքով սպանվել է մոտ 100 մարդ և վիրավորվել է 250 խաղաղ բնակիչ: Միջազգային իրավունքի համաձայն այդպիսի գործողությունները հանդիսանում են ռազմական հանցանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս