
Դամասկոսում հրետակոծվել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը ենթարկվել է ականանետային հրետակոծման:
Սրանից առաջ էլ հայտնվում էր, թե ռումբով բեռնված ավտոմեքենան պայթել է Դամասկոսի կենտրոնական մասում՝ Սիրիայում իշխող «Բաաս» կուսակցության շտաբ-բնակարանի հարևանությամբ և Ռուսաստանի դեսպանատնից ոչ հեռու:
Պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Հիշեցնենք, որ երեկ էլ ականանետային երկու արկ ընկել էր Դամասկոսում նախագահական նստավայրի մոտ: