Բաժիններ՝

Բելգիայի վարչապետի կայքը կիբերհարձակման է ենթարկվել

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբերհարձակման, տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը:

Հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում Բելգիայի վարչապետի կայքն անհասանելի էր դարձել, ստանձնել է Down-Sec ցանցահենների խումբը:
Իրենց Twitter-ում ցանցահենները հայտարարել են, որ կիբերհարձակումը կապված է Բրյուսելում իշխանությունների գործունեության հետ ու կոչ են արել վարչապետին հրաժարական ներկայացնել:

Մասնավորապես, Down-Sec խումբ «անպատասխանատու» է որակել ահաբեկչական սպառնալիքի մակարդակի իջեցումը երկրում Բրյուսելի ահաբեկչություններից մի քանի օր անց:

Ներկայում Շառլ Միշելի կայքն արդեն հասանելի է:
Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչությունները խլել են 31 մարդու կյանք, մոտ 270 մարդ ստացել էր վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031