
Բրյուսելի մետրոյի կայարաններից մեկից մարդկանց տարհանել են

Բելգիայի Թագավարության մայրաքաղաք Բրյուսելի մետրոյի Ար-Լուա կայարանում կարճ ժամանակով մարդկանց տարհանում է իրականացվել: Սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչում է RTBF հեռուստաալիքին: «Մարտի 22-ից հետո առաջին անգամ մարտի 25-ի առավոտյան բացված Ար-Լուա կայարանում իրականցվել է կարճաժամկետ տարհանում կասկածելի փաթեթի պատճառով: Սակայն ոստիկանությունը չի հայտնաբերել պայթուցիկ սարք»,-տեղեկացրել է հեռուստաալիքը: