ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովում կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ կատարել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
«Անհնար է պատկերացնել, որ այդ երկրները շարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսեր փայփայել, եւ որ դաշինքն իրապես նրանց ընդունելու պլաններ պատրաստի, քանի որ դա կպայթեցնի իրադրությունը եւ Եվրոպան կկանգնեցնի ճգնաժամի եզրին, որի չափերն ու մասշտաբներն այսօր հնարավոր չէ պատկերացնել»,- նշել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, ջիհադիստների մոտ, որոնք պայթյուններ էին իրականացրել Բրյուսելում, հայտնաբերվել են Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի գրասենյակի ու տան լուսանկարները, ինչպես նաև դրանց պլանները:
Թուրքական կառավարությունը իր հերթին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյաներին, որ այդ որոշումը բյուրոկրատական միջոց է վերջին շրջանում վնասված մի շարք շենքերի վերանորոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Նույն պաշտոնյան նաև նշել է, որ այս որոշման դեմ արդեն իսկ հայցեր են ներկայացվել Թուրքիայի տեղական դատարաններ:
Մենք ցանկանում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով, որոնց վրա մենք բավականին երկար աշխատել ենք»,- Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարել է Ջոն Քերին:
Ավելի ուշ նա խոստովանել է, որ «նեգր» բառը գործածելը սխալ է եղել, բայց ընդգծել է, որ այն որպես մեջբերում է գործածել փիլիսոփա Շառլ Մոնտեսքյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատությունից:
ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի հյուսիսարեւելյան մասում հուժկու տոռնադո է մոլեգնել : Տարերքի հետեւանքով տուժել է առնվազն 9 մարդ, սակայն այդ թիվը կարող է աճել:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բրիտանացիների թիվը, ովքեր հանդես են գալիս Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության օգտին, վերջին շաբաթների ընթացքում 54 տոկոսից կրճատվել է՝ հասնելով 49 տոկոս: Այդ մասին վկայում են Ipsos Mori ծառայության հարցման հրապարակված արդյունքները:
«Օբաման անգամ օգնականին չուղարկեց Էրդողանի մոտ»,-նշել է պարբերականը՝ նկատելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է եղել Օբամայի նախկին օգնական, Սպիտակ տան՝ Միջազգային անվտանգության խորհրդի և Եվրոպայի հարցերով նախկին ղեկավար Քարեն Դոնֆրայդը։ Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման Օբամայի մերժումը հանդիսանում է Թուրքիայից դժգոհության նշան` ինչպես Սիրիայի իրադրության շուրջ (սիրիական քրդերի գնդակոծումները), այնպես էլ երկրի ներսում (լրագրողների հետապնդումը):
Վիզային ռեժիմի վերացումը նաեւ այս պայմաններին ներառելով, խորքում, նկատի ունենալով նաեւ Հորդանանի թագավորի հայտարարության բովանդակային իմաստը, Թուրքիայից Եվրոպա ահաբեկչական հոսքը առանց վիզայի դյուրացնելու պայմանն է, որը պարտադրվում է Եվրոպային:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գնդակահարել են Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի 35 բնակչի, որոնք փորձել են լքել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքը, հայտնում է Almada գործակալությունը՝ հղում կատարելով աշխարհազորայինների շարքերում իր աղբյուրին:
Մոսկվայում Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Մբդ Սալամ Ալին հայտարարել է, որ կուսակցությունը դեռ հրավեր չի ստացել երկրի նոր Սահմանադրության տեքստի վրա աշխատելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ-ի շուրջ 20 կողմնակիցներից բաղկացած խումբ է այսօր ձերբակալվել Մոսկվայում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին: «Անվտանգության դաշնային ծառայության ու ոստիկանության համատեղ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ: Նրանք Մոսկվայում, ըստ նախնական տեղեկություների, զբաղվել են նոր անդամների որոնումներով ու հավաքագրմամբ»,- հայտնել է աղբյուրը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ին ու մյուս միջազգային կազմակերպություններին խնդրել է օգնել վերականգնել Պալմիրան, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է սահմանադրական բարեփոխում անցկացնելու պլաններից, որը հնարավորություն պետք է տար Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտվածներին, հայտնում է BBC-ն:
Եգիպտոսի դատախազությունը խնդրել է Կիպրոսին արտահանձնել Սաիֆ էլ-Դին Մուստաֆային, որը մարտի 29-ին առևանգել էր եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը:
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) եվրասիական համաժողովի շրջանակներում ապրիլի 5-9-ը կկայանա ՌՌՀԻ-ի պատվիրակության հերթական այցը Հայաստան:
Ղազախստանը Եվրամիությանը խնդրել է իր քաղաքացիներին տրամադրել առանց վիզային ռեժիմ, որոնք կատարում են 15-օրյա և 30-օրյա ուղևորություններ:
Ահաբեկչական «Թալիբան» կազմակերպությունը ստանձնել է Աֆղանստանում ամերիկյան F-16 կործանիչի կործանման պատասխանատվությունը, հայտնում է Khaama գործակալությունը՝ հղում կատարելով խմբավորման հայտարարությանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միակ ճանաչված ձևաչափն է, բայց ԵԱՀԿ-ն չի կարող կանխարգելել հակամարտությունը, այլ ունակ է նպաստել լարվածության թուլացմանը»,- նկատեց դեսպանը:
Իլհամ Ալիևի հայտարարություններին հետո, թե Մինսկի խմբի համանախագահներին վերաբերվում է որպես «սադրիչների», «Նուվել դ՛Արմենի» լրատվական գործակալությունը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ստանալու այս մեկնաբանության վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը։
Մուսուլմանները լուրջ խնդիր են Ամերիկայի անվտանգության համար, ինչի հետ կապված նրանց մատչումը ԱՄՆ-ի տարածք, պետք է սահմանափակվի:
Եգիպտացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան, որը երեքշաբթի առևանգել էր եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Ալեքսանդրիայից Կահիրե, դեմ չէ, որ իրեն 8 օրով կալանավորել են, հայտնում է Cyprus Mail թերթը:
Ժնևում վերջին միջսիրիական հանդիպումները լավ մեկնարկ են հաջող բանակցությունների համար և եթե դրանք շարունակվեն, հաջորդ ռաունդները կլինեն արդյունավետ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի գրաֆիկում, որը վերաբերում է այսօր Ջոն Քերիի մարտի 30-ի հանդիպումներին:
Կրեմլը տեղեկություն չունի այն մասին, թե ով կարող է կանգնած լինել Մախաչկալայում ՆԳՆ-ի ավտոշարասյան պայթեցման հետևում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղված են «իշխանության կենտրոնների դեմ, որոնք որոշումներ են կայացնում», հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանում մարտի 29-ին ոստիկանական ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: