Բաժիններ՝

Սիրիայի հարցով բանակցությունները կմեկնարկեն ապրիլին. ՄԱԿ

Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր ռաունդը պլանավորված է ապրիլի սկզբին: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է սկսվեն ապրիլի 9-ին: Օրը որոշվել է տարբեր պատվիրակությունների ցանկությամբ: Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին բանակցություններն սկսել եկող ամսվա սկզբին, իսկ Սիրիայի կառավարությունն առաջարկում էր քննարկումները հետաձգել մինչև ապրիլի 13-ը:

Ժնևում մարտի 24-ին ավարտվել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը, որը տևել է գրեթե 2 շաբաթ: Դրա արդյունքը դարձել էր դե Միստուրայի կազմած փաստաթուղթը՝ բաղկացած 12 կետից:

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթում, մասնավորապես, խոսքը Սիրիայում 6 ամսվա ընթացքում անցումային կառավարության ստեղծման, նոր Սահմանադրության մշակման ու մոտակա 18 ամսում ազատ ընտրությունների անցկացման մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս