Բաժիններ՝

Բրյուսելի հարձակումների հնարավոր կազմակերպչի բնակարանում հայտնաբերել են քաղաքի օդանավակայանի քարտեզը

Համակարգիչ և կրիչ, որտեղ եղել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի քարտեզը, հայտնաբերվել է Բելգիայի մայրաքաղաքի ենթադրյալ կազմակերպիչներից մեկի բնակարանում, հայտնում է Le Soir-ը:

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել է սարքը, գտնվում է այն տանը, որտեղ 2015թ. հունվարին մնացել է Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը՝ Աբդելհամիդ Աբաուդը:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունների շարքը տեղի է ունեցել Բրյուսելում մարտի 22-ին: Երկու պայթյուն էր որոտացել օդանավակայանում ու ևս մեկը՝ մետրոյի կայարանում: Հարձակմանը զոհ է դարձել 31 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031