Աբդեսլամը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե չի ճանաչում բելգիացի ահաբեկիչներ Բաքրաուի եղբայրներին
Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում Բելգիայի ահաբեկչություններն իրականացրած Բաքրաուի եղբայրներին:
Այս մասին գրում է ֆրանսիական Le Mond-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում Աբդեսլամի հարցաքննության վերծանմանը:
Ըստ պարբերականի՝ նրան իբրև ցուցադրվել են երկու տղամարդկանց լուսանկարներ, սակայն ահաբեկիչն ասել է, թե չի ճանաչում նրանց:
Խալիդ և Բրահիմ Բաքրաուիները նույնականացվել են որպես մահապարտ ահաբեկիչներ, որոնք պայթյուններ են իրականացրել Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում:
Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչությունները խլել են 31 մարդու կյանք, մոտ 270 մարդ ստացել էր վնասվածք: