
Ոստիկանները հատուկ օպերացիա են անցկացնում Բրյուսելում

Բելգիայի ոստիկանությունը նոր՝ խոշոր օպերացիա է անցկացնում Բրյուսելում, հայտնում են տեղի հեռուստաալիքներն ու լրատվական գործակալությունները: Հաղորդվում է, որ օպերացիայի շրջանում պայթյունի ձայն է լսվել:
Բելգիայի RTBF հեռուստառադիոընկերության տվյալով՝ Սքարբեք շրջանում «չեզոքացվել է» մեկ տղամարդ:
Պաշտոնատար անձինք դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը:
Ինչպես տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը, հղում կատարելով բելգիական ոստիկանությանը, հերթական հատուկ օպերացիան կապված է Ֆրանսիայում հարձակումների կանխարգելման հետ:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է 6 մարդու Բրյուսելի ահաբեկչությունների գործի շրջանակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուժայիններն արգելափակել են փողոցները, իրականացվում էր մարդկանց տարհանում հասարակական տրանսպորտից: