ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Էդ Ռոյսին է հանձնել նախագահի պարգևը

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ:

Նա արդյունավետ քննարկումներ է ունեցել կոնգրեսականներ Ջոն Շիմկուսի (Իլինոիս նահանգ) և Ջուդի Չուի (Կալիֆորնիա) հետ, ապա հանձնել է Ռոյսի մեդալը: ԱՄՆ կոնգրեսականը նման պատվի է արժանացել Հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031