Բաժիններ՝

Եռակի ահաբեկչություն Եմենում. կան տասնյակ զոհեր

22 մարդ է դարձել միանգամից եռակի պայթյունների զոհ, որոնք տեղի են ունեցել Եմենի հարավում՝ Ադեն քաղաքում, հայտնում է Sky News – Arabia հեռուստաալիքը: Վիրավորվել է 15 մարդ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

2 պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենաներում, գործի է դրվել Ադենի արևմուտքում՝ Էշ-Շաաբ շրջանի հսկիչ-անցագրային կետերի մոտ: Եվս 1 ռումբ, որը տեղադրված է եղել շտապօգնության ավտոմեքենայում, պայթել է քաղաքի կենտրոնական Էլ-Մանսուրա շրջանում:

Պայթյուններից անմիջապես հետո տասնյակ զինյալներ են փորձել գրոհել արաբական կոալիցիայի ուժերի բազան, սակայն հարձակումը հետ է մղվել ԱՄԷ-ի Զինված ուժերի ռազմական ուղղաթիռների օգնությամբ:

Պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը, հայտնում է AFP-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031