Բելառուսում զանգվածային ցույց է անցկացվել Լուկաշենկոյի դեմ
Մինսկում զանգվածային երթ է անցկացվել ազգային տոնի՝ Ազատության օրվա առիթով: Բելառուսցիների բողոքն ուղղված է եղել երկրի գործող իշխանության դեմ ու հանուն երկրի եվրոպական ապագայի, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Միջոցառման կազմակերպիչներն են Բելառուսի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն ու նախագահի նախկին թեկնածուները:
Մոտ 1000 ակտիվիստներ, դեմոկրատական ուժերի կողմնակիցներ ու հասարակ բելառուսներ են դուրս եկել Մինսկի գլխավոր պողոտա՝ իրենց դժգոհությունը հայտնելու երկրի որդեգրած քաղաքական կուրսի դեմ:
Հաղորդվում է, որ բողոքի ցույցին մասնակցել են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, թոշակառուներ, ուսանողներ, հարյուրավոր գործարարներ: Ցուցարարները կրել են ազգային խորհրդանիշներ, կուսակցական, ուկրաինական ու եվրոպական դրոշներ:
Ցույցը տևել է ավելի քան 2 ժամ ու համաձայնեցված է եղել իշխանությունների հետ: