Բաժիններ՝

Պուտինը Կադիրովին նշանակեց Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա արդյունքում կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:

Կադիրովի հետ հանդիպմանը Պուտինը հիշեցրել է, որ վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին, հայտնում է Interfax-ը:

«Ես այսօր հրամանագիր եմ ստորագրել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին, հուսով եմ, որ կմասնակցեք սեպտեմբերյան ընտրություններին»,- ասել է Պուտինը Կադիրովին: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հրամանն ստորագրել է՝ ելնելով այն բանից, թե ինչ է վերջին տարիներին արվել չեչենների, Չեչնիայի Հանրապետության համար:

Գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Կադիրովն արդեն որոշում է կայացրել մասնակցել Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031