Բաժիններ՝

Բրյուսելում ահաբեկչությունների ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել

Բրյուսելում այսօր առավոտյան ևս մեկ մարդ է ձերբակալվել ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել անտառում:
Ավելի վաղ Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել էր 6 կասկածյալի Բրյուսելում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունները տեղի են ունեցել մարտի 22-ին: Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում պայթյունների հետևանքով սպանվել է 31 մարդ, ևս մոտ 300 մարդ վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս