Բաժիններ՝

Ոչնչացվել է ԴԱԻՇ-ի ջիհադիստների «ֆինանսների նախարարը». ԱՄՆ

Կոալիցիոն ուժերը վերջին շաբաթում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը»: Վերջինս նաև պատասխանատու էր խմբավորման օտարերկրյա ցանցի համար: Նրա իսկական անունը Աբդել Ռահման Մուստաֆա ալ-Կադուլի է, ծագումով Իրաքի Մոսուլ քաղաքից է, հայտնում է Euronews-ը:

«Մենք անցկացնում ենք ԴԱԻՇ-ի վերնախավի ոչնչացման շարունակական օպերացիաներ: Միայն այս շաբաթ ԱՄՆ-ի զինվորականներն սպանել են ահաբեկչական խմբավորման ղեկավարության նշանակալի ֆիգուրների, ներառյալ, ինչպես մենք ենք ենթադրում, Հաջի Իմամին, որն իրականացրել է ֆինանսների նախարարի դեր ու պատասխանատու է եղել որոշ միջազգային գործերի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:

Հաղորդվում է, որ Հաջի Իմամն սպանվել է ավիահարվածի հետևանքով: Բացի այդ՝ ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, այդ ժամանակ ոչնչացվել է նաև ջիհադիստների ղեկավարներից մեկը՝ Վրաստանում ծնված Թարխան Բատիրաշվիլին, որը հայտնի էր որպես «Ումար-չեչենցի»:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս