Բաժիններ՝

Ի՞նչ տեսք ունեն Պալմիրայի հնագույն հուշարձաններն այսօր. բացառիկ կադրեր թռչնի թռիչքի բարձրությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի կառավարական բանակը հարձակման է դիմել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տիրապետությունից ազատելու հնագույն Պալմիրա քաղաքը, որը վերջիններս գրավել էին անցած տարվա մայիսից:

Մարտի 24-ին hաղորդվեց, որ սիրիական բանակին հաջողվել է ԴԱԻՇ-ից խլել քաղաքի պատմական հատվածը:

Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:
Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:

Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս