
Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչությունների երկու կասկածյալ է կալանավորվել

Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչություններին առնչություն ունեցող երկու կասկածյալ է կալանավորվել, հայտնում է Spiegel-ը:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներից մեկը երկու հաղորդագրություն է ստացել բջջայինին, որտեղ հիշատակվել է Խալիդ Բաքրաուի անունը, որը ռումբ էր պայթեցրել Բրյուսելի օդանավակայանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի օդանավակայանը կալանավորել է մարդու, ով կարող էր առնչություն ունենալ Բելգիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչություններին:
Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունները տեղի են ունեցել մարտի 22-ին: Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում պայթյունների հետևանքով սպանվել է 31 մարդ, ևս մոտ 300 մարդ վիրավորվել է: