Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչություն է կանխվել

Ֆրանսիական ոստիկանությունը պայթուցիկ նյութ է հայտնաբերել Փարիզի Արժանտե արվարձանում անցկացված օպերացիայի ժամանակ, հայտնում է France info ռադիոկայանը: Տվյալ տեղեկությունը հաստատել է ոստիկանությունում աղբյուրը:

Հայտնաբերված պայթուցիկ նյութը նման է նրան, որն օգտագործվել է Փարիզի ահաբեկչությունների ժամանակ՝ 2015թ. նոյեմբերի 13-ին:

Խուզարկությունն անցկացվել է բնակարանում, որտեղ գտնվել է նախօրեին կալանավորված ենթադրյալ ահաբեկիչը: Այնտեղ հայտնաբերվել են պայթուցիկների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ:
Բացի այդ՝ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «մի ամբողջ զինանոց», նշում է ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախօրեին Արժանտեում կալանավորվել է ահաբեկչությունների նախապատրաստման մեջ կասկածվող մի տղամարդ: Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևի խոսքով՝ ահաբեկչության նախապատրաստման աշխատանքները գտնվել են «վերջին փուլում»:

Նա հայտարարել է, որ ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի է ու «պատկանում է ահաբեկչական ցանցին, որը հարվածներ է պլանավորում մեր երկրին»: Նշվում է, որ ձերբակալվածն այսօր տվել է իրեն հավաքագրած մարդու անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս