Բաժիններ՝

Բելգիայի ԱԷԿ-ներից մեկի անվտանգության աշխատակիցը սպանվել է. գողացել են նրա անցագիրը

Բելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը սպանվել է, իսկ նրա անցագիրը գողացել են: Այս մասին տեղեկացնում է Derniere heure-ը:

Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչները հարձակում են նախապատրաստել բելգիական ատոմային էլեկտրակայանների վրա (դրանք երկուսն են` «Տիանժ» և «Դուլ»): Բացի այդ հաղորդվում էր, որ Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի դաշնային գործակալությունը մի շարք աշխատակիցների զրկել է ԱԷԿ մուտք գործելու հնարավորությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս