Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում «ռազմական գործողություններում լոկալ մարտավարական դադար» է սկսել Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ալ-Դին ճանապարհ տանող տարածքում: Ամեն օր ժամը 8:00-ից 19:00-ն կգործի «տակտիկական դադար»:
Ուրան արդյունահանող ֆրանսիական խոշորագույն «Orano SA» ընկերությունը կարող է զրկվել Նիգերի Իմուրարեն հանքավայրում ուրան արդյունահանելու իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը:
Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին ընդունել է շքերթը՝ երեխաների հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում կանգնած։
Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են այդ կազմակերպությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։
Այցի շրջանականերում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում, բայց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի: Ուկրաինացի պաշտոնյայի ելույթի տեսանյութը հրապարակել է «24-րդ ալիքը»։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Պուտինը բանակցությունների նոր նախաձեռնություն է ներկայացրել և կրկին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ […]
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման անցած շաբաթվա գործողությունները, ուժային կառույցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու դրդապատճառները, հանրային ընդվզման հետագա հնարավոր ընթացքը, ինչպես նաև անցնող օրերին արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցած և ներքին զարգացումների հետ փոխկապակցված կարևորագույն իրադարձությունները։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել։
«ՕրաԽնդիր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների փոփոխությանը, Իսլամական Հանրապետության համար նոր «կարմիր գծերի» կառուցում է նշանակում: Եվ նոր «կարմիր գիծ» է դառնում կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, որն առաջ են մղում Բաքուն և Անկարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ չնայած երկրի օդային տարածքը լքելու վերաբերյալ իրենց բազմաթիվ կոչերին՝ ռուսական ինքնաթիռը չի շեղվել իր երթուղուց։
Շոլցը նաև հայտարարել է, որ չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:
Վաշինգտոնը իրավիճակը չի դիտարկում որպես սպառնալիք, սակայն ամենևին էլ ավելորդ չի համարում ռուսներին հսկելը։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Արձագանքելով ՀՀ մայրաքաղաք Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումների վերաբերյալ հաղորդագրություններին՝ Amnesty International միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն նշել է՝ Երևանում վերջին հանրահավաքի ժամանակ բռնության մակարդակը խիստ մտահոգիչ է։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Բեռլինի Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի ղեկավար Ասթրիդ Իռգանգի հետ։
Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել «Զինվորական ծառայության մասին» օրենքի նոր տարբերակին, որի համաձայն՝ 2026 թվականից դպրոցների բոլոր շրջանավարտները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն 9 ամիս ժամկետով։
2024 թվականի հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի երկու տասնյակ երկրներ։ Սպառող երկրների հրապարակված ցանկում առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Իսրայելը, երրորդում՝ Հնդկաստանը, այնուհետև Չեխիան, Գերմանիան։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության կարող է հանգեցնել միայն այնպիսի միջազգային համաժողով, որը կճանաչվի ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի կողմից:
«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշվի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի և Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարավոր չէ անտեսել: Անտեսումը կբերի հակազդեցության»,- ասաց միջազգայնագետը։
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: